ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Պալատական եղել եք, կաք ու կլինեք

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Պալատական եղել եք, կաք ու կլինեք
22.09.2014 | 13:53

Այդպես էլ այսօր չտեսա փողոցում մի հայ, ով ժպտում էր՝ սիրով, անկեղծ, հպարտ, գնահատված: Հերն էլ անիծած, կարևորը այժմ Հանրապետության հրապարակում երգչիստները ծվծվում են՝ սերս առան տարան, ես էս ինչ օրն ընկա... Մի խոսքով, հայրենասիրական երգերը այսօր փոխարինվել են կլուբային մակարդակից էլ պակաս՝ անբովանդակ, ծվծվոցախառն մղկտոցի: Անկախության օրը կրկին առիթ հանդիսացավ, որպեսզի արժան-անարժաններին մեդալներ ու կոչումներ շնորհվեն: Անդրեն արդեն վաստակավոր արտիստ է, այո՛, իսկ Անդրեն ումի՞ց է պակաս, Զառա Արամյանի՞ց, թե՞ Զառա Բաբայանից... Ո՞ր մեկին ասեմ, որ մեկին բաց թողնեմ: Մի հարևան ունեմ, ասում է, թե լավ խոհարար եմ, բայց ինչ արած, որ տանն եմ աշխատում, տեսնես ինձ մի մեդալ չե՞ն տա... Գիտեք, ինձ համար հայրենիքը, պետությունը շատ թանկ բան են, բայց կարող ե՞ք հասկանալ մի բան, որ պետության գլուխ հանդիսացող մարդը, ով թշվառության մեջ է պահում մեր երկիրն ու մարդուն, այսօր ինչ-որ մեդալներով, կոչումներով ուզում է լավ տղայի դեր տանել: Պալատական եղել եք, կաք ու կլինեք: Վերջը մեկը կգտնվի՞ (թեև եղել են բացառություններ, բառիս իսկական իմաստով մտավորականներ, ովքեր հրաժարվել են), որ այդ մեդալը, եթե նույնիսկ կվերցնի, ոչ թե այդ լավ տղա խաղացողին պատասխանի՝ շնորհակալություն, այլ իսկապես արվեստագետին հատուկ մի նախադասություն. «Ես արժանի եմ, այո՛, պետության կողմից տրված (մեդալ, կոչում), բայց Ձեզ, որպես ՀՀ նախագահ չեմ ճանաչում, որովհետև մեր ժողովուրդը, ես էլ այդ ժողովրդի մի մասնիկը, այսօր թշվառության մեջ ենք ապրում, իսկ այդ ամենի հեղինակը դուք եք»: Թե շատերը սովոր են, որ իրենց առաջ մի-մի ոսկոր են գցում, ու իրենք ողջ կյանքում կրծելով ապրում են: Չէ՞ որ այդ ժողովուրդն է ձեզ ճանաչող- գնահատող- սիրողը, ի՞նչ քոռ կոպեկի արժեք ունի ձեր կոչումը, եթե ժողովուրդ ձեզ ատում է, մանավանդ, երբ տեսնում է, թե ինչպես եք սողալով գնում, հասնում ձեր բաժին ոսկորի հետևից...

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ